Գաղտնիության քաղաքականություն
Սույն գաղտնիության քաղաքականությունը ներկայանցում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն հասարակական կազմակերպության (այսուհետ՝ «Ազատ քաղաքացի» ՀԿ) կայք՝ www.eurovote-armenia.org (այսուհետ՝ Կայք) այցելուների և «Ազատ քաղաքացի» ՀԿ նվիրատուների (այսուհետ՝ Օգտագործողներ) անձնական տվյալների մշակման, կիրառության և պաշտպանության ապահովման ընդհանուր դրույթները։
«Ազատ քաղաքացի» ՀԿ-ն կարևորում է իր Կայքի Օգտագործողի անձնական տվյլաների գաղտնիության պահպանումը։ Կայքի բովանդակությունը և սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ։ Կայքում օգտագործվող բոլոր հասկացությունները ունեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ «Օրենք») սահմանված իմաստը: Օրենքի համաձայն անձնական տվյալ է համարվում որևէ ֆիզիկական անձի վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակիորեն կամ անուղղակիրոեն բացահայտել տվյալ անձի ինքնությունը:
- Անձնական տվյալների հավաքագրում
«Ազատ քաղաքացի» ՀԿ-ն կարող է հավաքագրել Օգտագործողի հետևյալ անձնական տվյալները.
- Տեղեկատվություն, որը Օգատգործողը տրամադրում է «Ազատ քաղաքացի» ՀԿ-ին սեփական կամքով՝ Կայքում տեղադրված հայտերը լրացներիս, նորություններին բաժանորդագրվելիս, «Ազատ քաղաքացի» ՀԿ-ի օնլայն տիրույթում գրանցվելիս։ Օգտագործողի անձնական տվյալները հասանելի են դառնում “Ազատ քաղաքացի» ՀԿ-ին այն պահից, երբ Օգտագործողը լրացնում և ուղարկում է հայտը կամ բաժանորդագրվում է նորություններին։
- Տեղեկատվություն, որը «Ազատ քաղաքացի» ՀԿ-ն ձեռք է բերում Կայքին կից 3-րդ կողմի գործիքների միջոցով, օրինակ՝ Օգտագոծողի բրաուզերի կամ Կայքից օգտվելու համար օգտագործվող սարքի վերաբերյալ տեղեկություն, Կայքի էջի այցելության վերաբերյալ տեղեկություն, գեոլոկացիայի վերաբերյալ տեղեկություն և այլն։ IP հասցեներից տվյալների ստացումը, բրաուզերի վերաբերյալ տեղեկատվությունը և «Cookies» բաժնում դրանց պահպանումը սկսվում է ավտոմատ կերպով այն պահին, երբ Օգտագործողը այցելում է Կայք:
- Նշված միջոցներով ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է Կայքի կողմից հավաքագրվող անձնական տեղեկատվություն/տվյալ և կիրառվում է բացառապես «Ազատ քաղաքացի» ՀԿ-ի ներքին հետազոտությունների և առավել հաճախորդամետ ծառայությունների մատուցման նպատակով։
- Տվյալների օգտագործման եղանակներ
“Ազատ քաղաքացի» ՀԿ-ն օգտագործում է գրանցման, հայտերի լրացման, բաժանորդագրման, «Հետադարձ կապի» որևէ ձևի կամ Կայքին կից 3-րդ կողմի գործիքների միջոցով հավաքագրված Օգտագործողի անձնական տվյլաները միայն հետևյալ նպատակներով՝
- Օգտագործողի պահանջներին համապատասխանող Կայքի որակի բարելավման համար.
- Կայքի բաժանորդ Օգտագործողի համար նախատեսված նորություններ պարունակող էլեկտրոնային նամակներ ուղարկելու համար.
- Օգտագործողի՝ կապ հաստատելու խնդրանքի առկայության դեպքում՝ նրան կապվելու համար.
- Օգտագործողի հարցումներին պատասխանելու նպատակով, օրինակ երբ վերջինս լրացրել է հայտ, կապ է հաստատել “Ազատ քաղաքացի» ՀԿի հետ Կայքում առկա էլեկտրոնային հասցեի միջոցով կամ հետադարձ կապի այլ եղանակով.
- Կայքի ցանկացած ինտերակտիվ հատկության հասանելիություն ապահովելու նպատակով.
- Կայքում առկա տեղեկության վերաբերյալ փոփոխությունների մասին ծանուցելու նպատակով.
- Կայքից օգտվելու համար օգտագործված սարքին Կայքը առավել հարմարացնելու նպատակով.
- Կայքի կիրառելիության և գովազդային արշավների վերաբերյալ տվյալների վերլուծության նպատակով.
- Հնարավոր խնդիրների և չարաշահումների բացահայտման և դրանց համապատասխան հնարավոր լուծումների տրամադրման նպատակով։
Օգտագործողի կողմից տրամադրված տեղեկատվությունը կուտակվում է տվյալների շտեմարանում/բազայում, որն ավտոմատ կերպով թարմացվում է յուրաքանչյուր անգամ՝ նոր տեղեկություն ստանալիս:
“Ազատ քաղաքացի» ՀԿ-ն նաև օգտագործում է հավաքագրված տեղեկատվությունը իր օրենքով և ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորությունների կատարման նպատակով, ինչպես նաև հնարավոր հանցագործությունների (ներառյալ ահաբեկչության, փողերի լվացում և այլ ֆինանսական հանցագործություններ) հայտնաբերման նպատակով։
- Օգտագործողի տվյալների պաշտպանության եղանակներ
Օգտագործողի անձնական տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով անձանց, ովքեր նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը:
- «Cookie»-ների օգտագործում
“Ազատ քաղաքացի» ՀԿ-ն Կայքի միջոցով ձգտում է ապահովել առավելագույնս հասանելի և Օգտագործողին համապատասխանեցված տեղեկատվություն։ Այս նպատակով “Ազատ քաղաքացի» ՀԿ-ն օգտագործում է cookie-ֆայլեր, որոնք փոքր տեքստային ֆայլեր են և որոշակի վեբ-կայքեր այցելելու ժամանակ պահպանվում են Օգտագրծողի համակարգչում կամ բջջային սարքում: “Ազատ քաղաքացի» ՀԿը օգագործում է cookie-ֆայլերը մի քանի նպատակներով․
- Օգտագործողի՝ Կայքի հետագա այցելությունների նպատակով նախընտրությունները հասկանալու և հիշելու համար,
- Կայքի օգտագործման վերլուծության, այցելուների թվի հաշվարկի և վեբ-կայքի կատարելագործման համար;
- Սոցիալական ցանցերը Կայքին ինտեգրելու համար;
- Կայքին կցված գովազդներին հետևելու, համակարգելու և վերլուծելու համար;
- Մատուցվող ծառայությունների որակի բարելավման և կատարելագործման համար։
Եթե Օգտագործողը շարունակում է կայքի կիրառությունը, ապա նա ավտոմատ կերպով համաձայնվում է վերոնշյալ նպտակաների համար Կայքի cookie-ֆայլերի միջոցով անձնական տվյլաների հավաքագրմանը։ Անհրաժեշտության դեպքում կարող եք անջատել cookie-ֆայլեր բրաուզերի կարգավորումներից, սակայն cookie-ֆայլերի անջատումը կարող է հանգեցնել տեխնիկական դժվարությունների և կայքի մասնակի կիրառության։
- Տեղեկությունների տրամադրումը երրորդ անձանց
“Ազատ քաղաքացի» ՀԿ-ն չի վաճառում կամ այլ կերպ փոխանցում Օգտագործողի անձնական տվյալները երրորդ անձանց՝ առանց այդ մասին Օգտոգործողի նախնական համաձայնության: “Ազատ քաղաքացի» ՀԿ-ն կարող է նաև հրապարակել տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում, “Ազատ քաղաքացի» ՀԿ-ի կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով: “Ազատ քաղաքացի» ՀԿ-ն թույլ չի տալիս որևէ երրորդ կողմի իրականացնել Կայքի տիրույթում Օգտագործողների պահվածքի ուսումնասիրություն:
Կայքի հոսթինգն իրականացնող անձինք և այլ անձինք, ովքեր աջակցում են Կայքի շահագործման, գործունեության իրականացման, Օգտագործողների սպասարկման հարցում, երրորդ կողմ չեն համարվում՝ պայմանով, որ նշված անձինք պարտավորվում են պահպանել այդ տվյալների գաղտնիությունը:
«Նվիրաբերել» կաճակը օգտագործելու/սեղմելու եւ ապա բացված աղյուսակում Օգտագործողի կրեդիտ-քարդի տվյալները լրացնելու դեպքում՝ այդ տվյալները ինքնաբերաբար փոխանցվում են նաեւ Ինեկոբանկ ՓԲԸ-ին, որը սպասարկում է “Ազատ քաղաքացի» ՀԿ-ի բացած հաշվեհամարը։
“Ազատ քաղաքացի» ՀԿը կարող է նաև հրապարակել տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում, “Ազատ քաղաքացի» ՀԿ-ի կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով:
- Երրորդ կողմի հղումներ
Կայքում չի ներառվում կամ առաջարկվում երրորդ անձանց ապրանքներ կամ ծառայություններ: “Ազատ քաղաքացի» ՀԿ-ն օգտվում է երրորդ կողմ հանդիսացող մի քանի ծառայություններից՝ Կայքի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով։
Google Analytics
Google Analytics-ը Google-ի կողմից առաջարկվող վեբ վերլուծությունների ծառայություն է, որը հետևում է կայքերի այցելություններին: “Ազատ քաղաքացի» ՀԿ-ն կցել է Google Analytics-ը Կայքերին Օգտագործողի այցելությունների և Կայքում գործողությունների ուսումնասիրության նպատակով։ Google-ի գաղտնիության քաղաքականության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել https://policies.google.com/privacy Էջ։
Facebook Pixels
Facebook Pixel-ը Facebook-ի կոնվերսիաների հետևելու և վերլուծելու գործիք է, որը կցվում է կայքին և վերահսկում է Facebook սոց հարթակից դեպի կայք այցելությունները։ “Ազատ քաղաքացի» ՀԿը կցել է Facebook Pixel-ը Կայքին Facebook գովազդների, Օգտագործողի այցելությունների և Կայքում գործողությունների ուսումնասիրության նպատակով։ Facebook-ի գաղտնիության քաղաքականության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել https://www.facebook.com/policy.php Էջ։
Օգտագործողները կարող են Կայք այցելել անանուն: Այս դեպքում գրանցված «Cookie»-ներից բացի այլ անձնական տեղեկատվություն չի հավաքագրվում:
- Սույն քաղաքականության փոփոխությունները
“Ազատ քաղաքացի» ՀԿ-ն իրավունք է վերապահում իրեն փոփոխել ցանկացած դրույթ, որը ներկայացված է սույն Գաղտնիության քաղաքականությունում՝ առանց Օգտագործողի նախնական ծանուցման։ Ցանկացած կիրառվող փոփոխություն կներկայացվի Օգտագործողի ուշադրությանը կայքում՝ համապատասխան բաժնում:
Թարմացված է 04 սեպտեմբերի 2024թ․