“Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու
գործընթացի մեկնարկի մասին” ՀՀ օրենքի նախագծի օգտին
Եվրաքվեի շտաբի հայտարարությունը
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է. ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Երեւան, 2024 թ. հոկտեմբերի 25
Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացին նպաստող օրինագծի նախաձեռնող խմբի անունից հայտնում ենք խորին երախտագիտությունն ու ջերմ շնորհավորանքները բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությամբ աջակցեցին այս կարեւոր նախաձեռնությանը։ Ձեր հավատարմության, աջակցման եւ անմնացորդ նվիրվածության շնորհիվ մենք անհրաժեշտ 50 հազար ստորագրություններi փոխարեն հավաքագրեցինք 60 հազարը նախանշված ժամկետից գրեթե կրկնակի ավելի շուտ՝ գերազանցելով նույնիսկ ամենահամարձակ սպասումները։ Այս ստորագրահավաքը վկայում է ոչ միայն ազատության հանդեպ ՀՀ քաղաքացիների ձգտումն ու ազգային արժանապատվությունը, այլեւ մեր հասարակության քաղաքական հասունությունը եւ միասնությունը՝ հանուն համամարդկային արժեքների եւ եվրոպական ապագայի։
Սա կարեւոր ազդակ է մեր մեծ տարածաշրջանում՝ Հարավ-Արեւելյան Եվրոպայում ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացներում՝ դրական արձագանք թողնելով Վրաստանում եւ Մոլդովայում նույն օրերին ընթացող ժողովրդավարական շարժումներին։ Նախաձեռնող քաղաքական կուսակցությունները եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պատրաստվում են հավաքված ստորագրությունները առաջիկայում ներկայացնել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը համապատասխան ստուգումներից հետո օրինագիծը կփոխանցի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը։
Մենք հաստատակամորեն կպաշտպանենք Ձեր պատգամն ու իղձերը՝ հասնելու մեր ընդհանուր նպատակին՝ Հայաստանի Հանրապետության անդամակցությանը Եվրոպական Միությանը:
Կեցցե՛ ազատ, անկախ եւ եվրոպական Հայաստանը։
Հայաստանի Հանրապետությունը
ՊԵՏՔ Է ԼԻՆԻ
ԵվրաՄիության՝ ԵՄ-ի լիիրավ անդամ
ՄԻԱՎՈՐՎԵԼՈՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄԵՆՔ․
- Միանում ենք քաղաքակիրթ այն 27 երկրին, որտեղ ապրում է 448 միլիոն մարդ․
- Կհարստացնենքի Եվրոպան մեր մշակույթով, կհարստանանք՝ եվրոպականով․
- Կդառնանք Եվրամիության ապրանքների եւ աշխատուժի ազատ շուկայի մաս․
- ԵՄ-ի հետ քաղաքական, ռազմական եւ տեխնոլոգիական ավելի սերտ համագործակցության շնորհիվ կամրապնդենք մեր անվտանգությունը, տարածաշրջանում խաղաղությունը եւ կայունությունը․
- Կդարձնենք մարդու իրավունքների պաշտպանությունը լիարժեք, ժողովրդավարությունը՝ անշրջելի․
- Կերաշխավորենք մեր բարեկեցությունը․
- Կհասնենք մեր սոցիալական ապահովության, առողջության, կյանքի որակի ավելի բարձր ցուցանիշների․
- Կբարձրացնենք գյուղատնտեսության մակարդակն ու արդյունավետությունը․
- Կստանանք տեխնոլոգիական եւ ֆինանսական աջակցություն Եվրամիությունից՝ մեր տնտեսությունը արդիականացնելու, նոր շուկաներում մրցունակ թե՛ բարձր տեխնոլոգիական եւ թե՛ գյուղատնտեսական արտադրանք թողարկելու համար․
- Կստանանք Եվրոպայում առանց վիզաների ազատ ճամփորդելու իրավունք․
- Կտրուկ կավելացնենք կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը․
- Կմեծացնենք Արցախի հայության վերադարձի, նրանց իրավունքների պաշտպանության եւ անվտանգության ապահովման հնարավորությունը․
Նվիրաբերի՛ր Եվրաքվեին
500,000 դրամ-ից ավելի նվիրատվությունները հնարավոր է կատարել միայն բանկային հաշվեհամարի վրա փոխանցմամբ:
Մինչեւ 500,000 դրամ նվիրատվությունները կարող եք կատարել նաեւ քարտով:
2052022198741040
INTERMEDIARY BANK:
COMMERZBANK AG. FRANKFURT, GERMANY SWIFT CODE: COBADEFF
BENEFICIARY BANK:
CJSC INECOBANK YEREVAN, ARMENIA SWIFT CODE: INJSAM22
BENEFICIARY ACCOUNT:
2052022198741040
BENEFICIARY NAME:
FREE CITIZEN NGO
Ստացողի բանկ:
Ինեկոբանկ ՓԲԸ
2052022198741001
ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ
2052022198741020
INTERMEDIARY BANK:
BANK OF GEORGIA* TBILISI, GEORGIA
SWIFT CODE: BAGAGE22
BENEFICIARY BANK:
CJSC INECOBANK YEREVAN, ARMENIA SWIFT CODE: INJSAM22
BENEFICIARY ACCOUNT: 2052022198741020
BENEFICIARY NAME:
FREE CITIZEN NGO
Please always indicate CITI BANK N.A. (CITIUS33) as BANK OF GEORGIA (BAGAGE22) intermediary bank. Otherwise funds may be returned back to the sender.
Եվրաքվեի ստորագրահավաքն ավարտված է
Օր
Ժամ
Րօպե
Վարկյան
Բաժանորդագրվել լրահոսին
Բաց մի թողեք Եվրաքվեին վերաբերող ամենաթարմ իրադարձությունների եւ ծրագրվող միջոցառումների մասին տեղեկանալու հնարավորությունը